Կիպրոսը կստանա 10 մլրդ եվրոյի օգնություն

09:42 • 16.03.13

Եվրոգոտու երկրներն ու Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) ընդհանուր հայտարարի են եկել Կիպրոսին 10 մլրդ եվրո ծավալով արտակարգ օգնության տրամադրման հարցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Փոխարենը Կիպրոսը պարտավորվում է բյուջեի դեֆիցիտը կրճատել, մասնավորապես, հարկերի բարձրացման հաշվին, ինչպես նաև կարգի բերել բանկային հատվածը։

 

Ավելի վաղ եվրոպական մի շարք երկրներ անհանգստություն էին հայտնել, որ Կիպրոսին հատկացվելիք գումարը կարող է հայտնվել հարուստ ռուսների ձեռքում, ովքեր հաշվեհամարներ ունեն կղզում։

Նախորդ տարվա նոյեմբերին գերմանական Der Spiegel-ը գրել էր, որ ռուս գործարարները Կիպրոսի բանկերում պահում են 26 մլրդ դոլար գումար։