Մեքսիկայում պայթել է հրավառ նյութերով լի բեռնատար. կան զոհեր

09:54 • 16.03.13

Մեքսիկայի Տլասկալա նահանգում պայթել է հրավառ նյութերով լի բեռնատար, որի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել 70 մարդ, հայտնում է Взгляд-ը։

 

Ավելի վաղ նահանգային իշխանությունները հայտնել էին, որ կրոնական արարողության ժամանակ հրավառ նյութերից մեկը հանկարծակի ընկել է բեռնատարի մեջ։

 

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 14 մեքենա և բժշկական 2 ինքնաթիռ։