Հորդանանա-իսրայելական սահմանին մոտ վթարի հետևանքով 15 պաղեստինցի ուխտավոր է մահացել, ավելի քան 32 մարդ վիրավոր է

20:19 • 16.03.13

Հորդանանում ավտոբուսի և բեռնատար մեքենայի ավտովթարի հետևանքով այսօր առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 32 մարդ վիրավոր է, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։


Ըստ Հորդանանի իշխանությունների պաշտոնական տեղեկատվության՝ վթարը տեղի է ունեցել Իսրայելի սահմանից մոտավորապես 20 կմ դեպի արևելք։ Ավտոբուսի վարորդը, որում գտնվել են պաղեստինցի ուխտավորներ, կորցրել է կառավարումը ճանապարհի վտանգավոր հատվածում։ Արդյունքում տրանսպորտային միջոցը բախվել է բեռնատարին և շրջվել։


Վթարի զոհն է դարձել 15 ուխտավոր, ովքեր վերադառնում էին Սաուդիան Արաբիայի Մեքքա և Մեդինա քաղաքների սրբավայրեր այցելելուց հետո։ Տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր, այժմ նրանց տեղափոխում են մոտակա հիվանդանոցներ։