Բակո Սահակյանը Մարտակերտում մասնակցել է շրջանի վարչակազմի հաշվետու նիստին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին այցելել է Մարտակերտ քաղաք և մասնակցել շրջանի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Զեկույցներով հանդես են եկել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջանի գրեթե բոլոր ոլորտներում իրականացվել են լայնամասշտաբ ծրագրեր:
Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարը նշել է, որ շրջանում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, և անհրաժեշտ է կատարել համապատասխան հետևություններ ու միջոցներ ձեռնարկել դրանք արդյունավետ կերպով լուծելու համար՝ այս ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարականներ:
Հաշվետու նիստին մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:










