ԱՄՆ-ում գողերը բանկոմատի փոխարեն երաժշտական սարք են գողացել

22:16 • 16.03.13

ԱՄՆ-ի Սան-Դիեգո քաղաքի ռեստորաններից մեկում չարագործները առևանգել են երաժշտական սարք՝ այն շփոթելով բանկոմատի հետ, գրում է TopNews.ru կայքը՝ հղում կատարելով Ukranews.com.-ին:


Սրահում տեղադրված տեսախցիկները ցույց են տվել, որ հանցագործությունը կատարել են մոտ 20 տարեկան 2 երիտասարդներ:


Հանցագործները մտել էին սրահ՝ կոտրելով ապակե դուռը, որից հետո փորձել են ներս մտնել մեքենայով, սակայն դա նրանց չի հաջողվել: Դրանից հետո երիտասարդները ավտոմատը ամրացրել էին մեքենային և դուրս էին բերել փողոց, որից հետո այն տարել էին իրենց հետ:


Ոստիկանությունը կարծում է, որ երիտասարդները երաժշտական սարքը գողացել են սխալմամբ՝ մթության մեջ շփոթելով բանկոմատի հետ: Չի բացառվում նաև, որ չարագործները գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ: