ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են, փակ է Սելիմի լեռնանցքը

10:01 • 16.03.13

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Փակ է Սելիմի լեռնանցքը:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: