Պրիմորիեի հազվագյուտ գիշատիչները սկսել են ոչնչացնել միմյանց՝ սովի պատճառով
Պրիմորիեում (ՌԴ) անասնագլխաքանակի նվազման պատճառով ավելացել է «Կարմիր գրքում» հայտնված գիշատիչների՝ իրար հոշոտելու դեպքերը, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Ամուրի մասնաճյուղի ներկայացուցիչ Սերգեյ Արամիլևին։
Այդ շրջանում վայրի խոզերի ցածր թվաքանակը հանգեցրել է նրան, որ վագրերը սկսել են ուտել մեկ այլ գիշատչի՝ ընձառյուծի։
«Վերջին 10 տարում վագրի կողմից սպանվել է 3 ընձառյուծ»,- ասել է Արամիլևը։
Այժմ բնապահպանները չգիտեն՝ ինչպես փրկել անհետացման եզրին գտնվող գիշատիչներին միմյանցից։










