Հռոմի ներկա ու նախկին պապերը կհանդիպեն մարտի 23-ին

14:30 • 16.03.13

Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսը մարտի 23-ին կհանդիպի նախկին Պապի՝ Բենեդիկտոս 16-րդի հետ, տեղեկացնում է Взгляд-ը։


Ֆրանցիսկոսն ուղղաթիռով մեկնելու է Կաստելգանդոլֆո ամառային նստավայր, որտեղ այժմ գտնվում է իր նախորդը։

 

Նորընտիր Պապն արդեն շփվել է Բենեդիկտոս 16-րդի հետ։ Նրանց առաջին հեռախոսազրույցը կայացել է չորեքշաբթի օրը։
 

Հիշեցնենք, որ հենց այդ օրն արգենտինացի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն ընտրվեց Հռոմի պապ և ընդունեց Ֆրանցիսկոս անունը։


Նրա անվան շուրջ միջազգային մամուլում արդեն սկանդալային պատմություններ են տարածվել, մասնավորապես՝ նա մեղադրվում է այն բանի համար, որ չի կանխել երկու հոգևորականների առևանգումն ու կտտանքների ենթարկումը։


Հոգևորականն ու նրա բազմաթիվ համախոհները հերքում են այդ տեղեկությունները։