Տոկիոյում սակուրայի ծաղկումը պատմության մեջ առաջին անգամ այսքան վաղ է տեղի ունեցել
Տոկիոյում սակուրայի առաջին ծաղիկներն արդեն բացվել են Յարկունի տաճարում, ինչը նշանակում է, որ Ճապոնիայի մայրաքաղաքում բալենու ծաղկումը պատմության մեջ առաջին անգամ այսքան վաղ է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, սակուրան այս տարի նախորդ տարվանից 15 օր վաղ է ծաղկել։ Սակուրայի վիճակագրությունը կատարվում է 1953թ.-ից։
Դեռևս երեք օր առաջ մասնագետները կանխատեսում էին, որ Տոկիոյում սակուրան կծաղկի մարտի 23-ից, իսկ ամբողջական ծաղկումը տեղի կունենա մարտի 31-ին։
Բալենու այսքան վաղ ծաղկելը փոխում է Տոկիոյի բնակիչների պլանները, ովքեր դեռևս փետրվարի վերջից քաղաքային այգիներում տեղ են ընտրում, որտեղ հնարավոր կլինի ընտանիքի և ընկերների հետ հիանալ նուրբ վարդագույն ծաղկած ծառերով։
Ծաղկման սկիզբն ու տերևների թափվելը տևում է ընդամենը մեկ շաբաթ։ Այդ պատճառով էլ սակուրայի սիրահարներն այդ ընթացքում իրենց միակ հանգստյան օրը նվիրում են դրան։
Այս տարի երկրում առաջին սակուրայի ծաղիկները բացվել էին միջինից 10 օր շուտ՝ հարավային Ֆուկուոկա քաղաքում։










