ԱՄՆ-ում շնաձուկը գովազդի նկարահանման ընթացքում սատկել է սթրեսից

12:36 • 16.03.13

ԱՄՆ-ում կենդանիների իրավունքների պաշտպանների ուշադրության կենտրոնում է հայտնվել գովազդի նկարահանման ընթացքում սատկած շնաձուկը, տեղեկացնում է newsru.com-ը։

 

Գիշատիչ կենդանին սատկել էր Լոս Անջելեսի Kmart խանութների գովազդի նկարահանման ժամանակ. նրա մոտ սթրեսի նշաններ են ի հայտ եկել։


1,5 մետրանոց կենդանուն այստեղ բերել էին Նյու Յորքից և պահել բաց լողավազանում, որտեղ նրա հետ աշխատել էր մարզիչը։

 

Որոշ ժամանակ անց նա սկսել էր հյուծվել և որոշում էր կայացվել նրան Լոս Անջելեսից 30 կմ հեռավորության վրա գտնվող Լոնգ Բիչի մասնագետներին ցույց տալու մասին։

 

Կենդանուն փորձել են բուժել թթվածնի և ադրենալինի միջոցով, սակայն ապարդյուն։ Հենց նույն օրն էլ կենդանին դադարել էր կենդանության նշաններ ցույց տալ։


«Շնաձկները շատ զգայուն կենդանիներ են։ Գերության մեջ նրանց հատուկ վերահսկողություն է պետք։ Նրանց հետ շփվելը բարդ է և պարզ չէ, թե ինչպես են թույլատրել դրա տեղափոխումն այդ պայմաններում»,-ասել է «Մարդիկ՝ հանուն կենդանիների հանդեպ էթիկական վերաբերմունքի» կազմակերպության ներկայացուցիչը։