Արագածոտնի մարզում բեռնատար «Վոլվոն» բախվել է «ԳԱԶել»-ին և «ՎԱԶ 2109»-ին. կա 1 զոհ, 1 վիրավոր

20:44 • 16.03.13

Այսօր, ժամը 15.26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան-Ուշի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:


Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլվո» մակնիշի 71 RR 071 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 03 UL 193 պետհամարանիշի և «ՎԱԶ 2109» մակնիշի 02 SL 109 պետհամարանիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «ԳԱԶել» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ բեռնատար ավտոմեքենան կողաշրջվելով` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից հողատարածք:


ՃՏՊ-ի հետևանքով «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1979թ. ծնված Մելսիկ Բալասանյանը տեղում մահացել է, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1979թ. ծնված Ներսես Ալեքյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` «Արմենիա» բժշկական կենտրոն:


Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ճանապարհահատվածի սահմանազատման և լվացման աշխատանքներ: