Բրիտանացուն Շրի Լանկայից արտաքսել են Բուդդայի դաջվածքի համար

18:51 • 17.03.13

Բրիտանացի զբոսաշրջիկը «ցնցված է և նեղված» այն բանից հետո, երբ նրան արտաքսել են Շրի Լանկայից՝ իր թևի Բուդդայի պատկերով դաջվածքն ի ցույց դնելու համար, հայտնում է BBC-ն:


42-ամյա Էնթոնի Ռեթքլիֆին հետ են ուղարկել հենց օդանավակայանից՝ բուդդիզմի հանդես անարգանք դրսևորելու համար: Ինքը՝ բրիտանացին, համաձայն չէ մեղադրանքին: Ընդհակառակը՝ այդ բոդի արտը հարգանքի դրսևորում է:

 

Մինչ շրիլանկական կողմը բրիտանացուն մեղադրել է բուդդիզմի մասին անհարգալից խոսելու համար, նա պատմել է, թե ինչպես են իրեն մեկ ժամ ու կես պահել օդանավակայանում, անընդհատ տարբեր մարդկանց են կանչել, ցուցադրել նրա դաջվածքը, որոնք էլ գլուխներն են տարուբերել, իսկ օդանավակայանի աշխատակիցները շատ բարկացած են եղել:
2012-ին Շրի Լանկա այցելողների 10 տոկոսը բրիտանացիներ են եղել:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարի ֆրանսիացի զբոսաշրջիկները ազատազրկվել էին, քանի որ իրենց լուսանկարներում ձևացրել էին իբր համբուրում են Բուդդայի արձանը: