Կիպրոսի նախագահը երկրի իրավիճակը համեմատել է 1974թ. թուրքական ներխուժման հետևանքով տիրող իրավիճակի հետ

23:59 • 17.03.13

Կիպրոսում «թալանող հարկից» խուճապահար մարդիկ դատարկում են բանկոմատները, հայտնում է НТВ-ն՝ արձանագրելով, որ այս անգամ Եվրամիության տնտեսական խնդիրները ցնցումներ են առաջացրել Կիպրոսում:

 

Կիպրոսցիները վրդովված են իշխանությունների որոշմամբ՝ մեկանգամյա հարկ հավաքել բոլոր ներդրումներից և փորձում են բանկերից հանել իրենց փողը:

 

Կիպրոսում բանկոմատների մոտ հերթեր են: Այդ երկիրի նախագահը հրահանգել է մեկանգամյա հարկում անել բնակչության բանկային ներդրումներից: Եթե դեպոզիտի գումարը չի գերազանցում 100 հազար եվրոն, ապա պետությունն իրեն է վերցնում դրա մոտ 7 տոկոսը:
Սակայն խնդիրն այն է, որ բանկերում այսօր հանգստյան օր է, իսկ բանկոմատները 200 եվրոյից ավել գումար չեն տալիս:

 

Վրդովված ու դժգոհ կիպրոսցիները հայտարարում են, որ իշխանությունները, ըստ էության, թալանում են իրենց: Այն դեպքում, երբ դեպոզիտների հարկը պայմանն է եղել, որով Կիպրոսը կարող է ֆինանսական աջակցություն ստանալ Եվրամիությունից: Այդ փողը հարկավոր է, որպեսզի Կիպրոսի իշխանությունները կարողանան նվազեցնել պետպարտքի չափերը, փրկել ձեռնարկությունները սնանկացումից և պահպանել աշխատատեղերը:

 

Ռուսական ԶԼմ-ները հայտնում են, որ այդ հարկից ռուսական բիզնեսի վնասները Կիպրոսում կարող են կազմել 3,5 մլրդ դոլար:

 


22:05.

Տեղական ԶԼՄ-ներն էլ հրապարակել են Կիպրոսի կենտրոնական բանկի հանձնարարականը՝ ուղղված մյուս բանկերին, որում հրահանգվում է ժամանակավորապես դադարեցնել վճարումներ ու փոխանցումներ կատարելը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: Այս փաստաթուղթը բանկերին է ուղարկվել «Գաղտնի» նշումով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Սպասվում էր, որ այսօր երեկոյան Կիպրոսի խորհրդարանում կկայանա բանկային դեպոզիտների հարկման շուրջ քվեարկությունը, սակայն դա տեղափոխվել է երկուշաբթի օրվա առավոտ:

 

 


23:59

Կիպրոսի նորընտիր նախագահ Նիկոս Անաստասիադիսը ելույթ է ունեցել, որի ժամանակ խոստացել է մասնակիորեն մեղմել նոր ֆինանսական փոփոխությունների արդյունքները: Նա նշել է, որ բոլոր նրանք, ովքեր 2 տարի կպահպանեն իրենց ավանդները, պարտատոմսերի տեսքով հետ կստանան իր ներդրումների կեսը: Բացի այդ հեռուստաուղերձի ժամանակ նա նաև նշել է, որ կառավարությունը չէր ցանկանում դեպքերի նման զարգացում, սակայն ստիպված էր դիմել նման քայլի ԵՄ որոշումների պատճառով:

Նա նաև նշել է, որ երկրում ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որը նման է 1974 թվականին թուրքական զորքերի ներխուժումից հետո երկրում տիրող իրավիճակի հետ: