Հդնկաստանում այրվել է մի ամբողջ թաղամաս

02:02 • 17.03.13

Հնդկական Կալկաթա քաղաքի ծայրամասում գտնվող խրճիթներում առաջացած հրդեհի արդյունքում հազարավոր մարդիկ անօթևան են մնացել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հրդեհը սկսվել էր շաբաթ առավոտյան: Կրակը ոչնչացրել է շուրջ 700 տուն:


Հրշեջները նշում են, որ զոհեր չկան, իսկ հրդեհի առաջացման պատճառներն անհայտ են: Ըստ տեղի բնակիչների, հնարավոր է, որ հրդեհը առաջացել է որևէ մեկի դիտավորությամբ, որպեսզի այս թաղամասի բնակիչները լքեն իրենց տները: