Իրաքում պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել
Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաքում և նրա շրջակայքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 10 մարդ, իսկ 17-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ըստ ոստիկանության տեղեկությունների, առաջին պայթյունը հնչել է քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ, որից րոպեներ հետո Գամաթ-Ալի արվարձանի ավտոբուսային կայարանում պայթել է ականապատված մեքենա, գրում է ИТАР-ТАСС-ը:
Մեծ Բրիտանիայում տեղակայված «Iraq Body Count» ոչ պետական կազմակերպությունը հայտնել է, որ 2003-2013 թվականներին Իրաքում սպանվել 112.000-122.000 քաղաքացիական անձինք: Իսկ զինծառայողների և ապստամբների մոտ զոհերի թիվը հասել է 174.000-ի: Ըստ կազմակերպության հաշվետվության, ամեն տարի երկրում զոհվում է 4-5 հազար իրաքցի: Այս տարիների ընթացքում Իրաքը ենթարկվել է 31.500 հարձակումների:
Միևնույն ժամանակ, 5 տարի առաջ նշում էին, որ զոհված խաղաղապահների թիվը տատանվում է 500.000-ի և 1.200.000-ի միջև:










