Իսրայելի ՊՆ ղեկավարն ընդունել է, որ Սիրիային հասցված ավիահարվածի «հեղինակը» Թել Ավիվն է

17:51 • 17.03.13

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը պաշտոնական հայտարարություն է արել՝ հաստատելով, որ Սիրիայի ուղղությամբ ավիահարվածի ետևում  կանգնած է եղել Իսրայելը։ Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը։


Fox News Channel-ն իր հերթին նշում է, որ Մյունխենում կայացած համաժողովի շրջանակներում լրագրողի՝ ավիահարվածը մեկնաբանելու խնդրանքին Բարաքը պատասխանել է .«Դա ապացուցում է, որ մեր խոսքերը շատ լուրջ են»։ 


«Մենք նախազգուշացրել ենք, որ չի կարելի  զինամթերք ուղարկել Լիբանան»,-հավելել է նա։


Հիշեցնենք, որ հունվարի 30-ին ավիահարվածներ են հասցվել Դամասկոսի մոտակայքում գտնվող ռազմահետազոտական կենտրոնին, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, իսկ շինությունն էլ զգալի վնաս է կրել։