Փրկարարները որոնում են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակչին
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.35-ին, ահազանգ է ստացվել, որ մարտի 16-ին ժամը 09.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Կարապետյանը տանից դուրս է եկել և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի մասին տեղյակ է պահվել Գավառ քաղաքի Ոստիկանությունը։
Որոնողափրկարարական աշխատանքների են մեկնել Հատուկ փրկարար ջոկատի 5 հրշեջ-փրկարարներ` «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, ազատ հերթափոխի 9 հրշեջ-փրկարարներ` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, ինչպես նաև ջրափրկարարներ:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև Գավառ քաղաքի Ոստիկանության աշխատակիցները և գյուղի բնակիչները:
ԱԻՆ–ից խոստանում են դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել:










