Նոր Հռոմի Պապն 1-ին ելույթն է ունեցել, 1-ին tweet-ն արել և խախտել ավանդույթը
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը առաջին Angelus աղոթքն է կատարել հավատացյալների համար իր նստավայրի պատուհանից, որն ըստ AP-ի՝ լսել է ավելի քան 100 հազար մարդ Վատիկանի Սբ Պետրոսի հրապարակում:
Պապը խախտել է ավանդույթը՝ իմպրովիզ դիտարկումներ անելով. նա խոսել է Աստծո ներող լինելու մասին, այլ ոչ թե ընթերցել նախապես գրված տեքստից, ինչը հավատացյալները ցնծությամբ են ընդունել:
Ֆրանցիսկոս Պապը Twitter-ի @Pontifex հասցեից նաև առաջին tweet-ն է արել՝ շնորհակալություն հայտնելով և խնդրելով աղոթել իր համար:
«Հարգելի բարեկամներ, շնորհակալություն են հայտնում ձեզ ի խորոց սրտի և խնդրում եմ շարունակել աղոթել ինձ համար: Ֆրանցիսկոս Պապ», - ասված է tweet-ում:










