Ռիո դե Ժանեյրոյում աղտոտվածության պատճառով լողափը պատվել է սատկած ձկներով

22:41 • 17.03.13

Business Insider-ը լուսանկար է ներկայացրել Ռիո դե Ժանեյրոյից, որի լողափերից մեկը պատված է սատկած ձկներով:

Աղբյուրը հաղորդում է, որ դրա պատճառը ջրի ծայրահեղ աղտոտվածությունն է, որ հետևանքով թթվածինը ջրում նվազում է:

Դեպքը արձանագրվել է Ռոդրիգո դե Ֆրեյտաշ ծովալճակում, որտեղ 2016-ի Օլիմպիական խաղերի ժամանակ թիավարության մրցումներ են անցկացվելու: