Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է, մյուս ճանապարհները՝ հիմնականում անցանելի

09:24 • 17.03.13

Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 09.00-ի դրությամբ, դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը, բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։


Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը՝ տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:


ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: