Սիրիական բանակի գեներալը փախել է երկրից

11:29 • 17.03.13

Սիրիական կառավարական բանակի նյութատեխնիկական ապահովման բաժնի ղեկավար, գեներալ Մոհամեդ Հալուֆը փախել է երկրից դեպի Հորդանան, հայտնում է Лента-ն։


Ըստ Al Arabiya հեռուստաալիքի ունեցած տվյալների, գեներալը փախել է իր որդու հետ, ով սիրիական բանակի կապիտան է։


Հայտնի է նաև, որ փախուստի կազմակերպման հարցում նրանց օգնել են ապստամբները։


Սիրիական հակամարտության ընթացքում կառավարական բանակից տասնյակ բարձրաստիան զինծառայողներ՝ այդ թվում նաև 40-ից ավելի գեներալներ լքել են երկիրը։


Երկու տարուց ավելի տևող սիրիական հակամարտությունն արդեն վերաճել է քաղաքացիական պատերազմի և, ըստ ՄԱԿ–ի տվյալների, խլել 70 հազարից ավելի մարդու կյանք։