Ամերիկացին սպանել է կնոջը՝ Facebook-ի լուրերում հայտնվելու համար

21:00 • 17.03.13

Վաշինգտոն նահանգից 41-ամյա ամերիկացի Թոմ Բարեթը դաժանորեն սպանել է իր կնոջը, որպեսզի հայտնվի Facebook սոցիալական կայքի լրատվական քրոնիկոնում, հայտնում է LifeNews-ը:


Ոստիկանները հայտնել են, որ մարտի 14-ին ձերբակալել էին մեծ արագությամբ սլացող մեքենայի վարորդին, որում հայտնաբերել էին արյան հետքեր:

 

Տղամարդը խոստովանել էր, որ քիչ առաջ ճամփեզրյա մոթելներից մեկում սպանել է կնոջը՝ 42-ամյա Սառա Բարեթին: «Մենք տիկնոջս հետ երդում էինք տվել՝ «մինչև մահը չբաժանի մեզ», սակայն մեզնից մեկը ստիպված էր ավելի վաղ հեռանալ», - բացատրել էր նա:

 

Սակայն ոստիկաններին ցնցել էր նրա հաջորդ խոստովանությունը, այն է. «Ես ցանկանում եմ, որպեսզի դուք սրա մասին գրեք Facebook-ի ձեր լրահոսում»: Այս խնդրանքով Բարեթը դիմել էր տեղի հեռուստաալիքներից մեկի ներկայացուցչին:


Բարեթեը Facebook-ի սիրահար և քրեական քրոնիկոնի մոլի ընթերցող է եղել: