Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

08:53 • 18.03.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 18-ին՝ ժամը 00.56-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 27 կմ-ում (Ձորագես գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար անհրաժեշտ է օգնություն:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 7168 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Կ.Աբգարյան ծնվ. 1981թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը:


Զոհեր և տուժածներ չկան: