Առաջին նախագահը, ում կընդունի Հռոմի պապը, Արգենտինայի ղեկավարը կլինի

15:16 • 18.03.13

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշել է, որ առաջին նախագահը, ում կընդունի նա, կլինի Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ իսպանական El Pais-ին հղումով։
 

Հրատարակությունը նշում է, որ Արգենտինայում ծնված պոնտիֆիկոսը նման որոշում է ընդունել՝ չնայած այն հանգամանքին, որ երկար տարիներ նա քննադատել է Ֆերնանդես դե Կիրշներին։

 

«Ֆրանցիկոս պապը դեռ կարդինալ եղած ժամանակ երկար տարիներ քննադատել է Արգենտինայի իշխանություններին կոռուպցիայի դեմ ոչ արդյունավետ պայքարի, միասեռ ամուսնությունների թույլտվության, երկրում անվտանգության խնդիրը չլուծելու և աղքատության դեմ ոչ բավարար ակտիվ պայքար մղելու համար։ Արգենտինայի իշխանություններն էլ, իրենց հերթին, քննադատել են կարդինալին՝ նրան կարծես համարելով ընդդիմության ստվերային առաջնորդ»,- գրում է թերթը։