Սիրիայի նախագահի կինն ու երեխաները հայտնվել են հասարակության մեջ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասմա ալ-Ասադը, և երեխաները երևացել են հասարակության մեջ, ինչը հազվադեպ երևույթ է, հայտնում է Huffington Post-ը:
Դա տեղի է ունեցել Դամասկոսում՝ Օպերայի տանը, բարեգործական միջոցառման շրջանակներում, որի նպատակն է եղել միջոցներ հավաքել Սիրիայի 2-ամյա հակամարտության զոհերի մայրերի համար՝ Մայրերի օրվա առիթով:
Ասմա ալ-Ասադը հայտնվել է իր 3 երեխաների և բարեկամների հետ:
Աղբյուրը նշում է, որ Ասադի՝ Բրիտանիայում ծնված ու կրթություն ստացած նորաոճ տիկինը հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ, այն էլ՝ երկու զավակների և դստեր հետ:
Համացանցում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, թե Ասադի ընտանիքը հեռացել է երկրից:










