Բաքվում գործադուլ են անում նավթային ոլորտի աշխատակիցները

12:34 • 18.03.13

Բաքվում գործադուլ են հայտարարել նավթային ոլորտի մոտ 1000 աշխատակիցներ, ովքեր աշխատում են «Boss şelf» ընկերությունում։


Ինչպես տեղեկացնում է haqqin.az կայքը, աշխատանքը դադարեցվել է ընկերության բոլոր արտադրամասերում։

 

Աշխատակիցներն իրենց պահանջներն են ներկայացնելու ղեկավարությանը և նրանց ժամանակ են տրամադրելու՝ դրանց լուծման համար։


Նշվում է, որ ակցիաները շարունակական են լինելու, և աշխատակիցները շարունակելու են պնդել իրենց պահանջները։
 

Նավթային ոլորտի աշխատակիցների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Գահրամանլին հայտարարել է, որ այս ընկերությունում նման ակցիաներ էլի են եղել, ինչի պատճառն աշխատակիցների ցածր աշխատավարձերն են։