Վենեսուելայում դարձյալ կցուցադրեն Ուգո Չավեսի հեռուստաշոուն
Վենեսուելայի հեռուստաընկերությունը դարձյալ կցուցադրի «Ալլո, նախագահ» հեռուստատեսային թոք-շոուն, որը ժամանակին վարել է երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, առաջին հաղորդումը, որը ձայնագրվել է 2000-ական թվականներին, եթեր է հեռարձակվել կիրակի օրը։
Այդ հաղորդման հյուրն է եղել Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն։










