Կոլումբիայում տեղումների հետևանքով ավելի քան 4500 ընտանիք է տուժել
Կոլումբիայում ավելի քան 4500 ընտանիք է տուժել երկրի տարածքում տեղացած առատ տեղումների հետևանքով. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ տեղական իշխանությունների հղումով։
Տեղումները հատկապես առատ են եղել Չոկո և Հյուսիսային Սանտադներ շրջաններում, որտեղ 40 քաղաքապետարաններ արդեն արտակարգ դրություն են հայտարարել։
Բացի այդ, տեղումներից վնաս են կրել նաև Կալդաս, Կունդինամարկա, Ռիսարալդա, Տոլիմա, Ուիլա շրջանները։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ գրանցվել է մահացու ելքով մեկ դեպք։
Ամենաշատ տուժած մարզերից մեկը Չոկոն է, որը երկրի ամենաաղքատ շրջանն է համարվում։
Ճանապարհային ցանցի խնդիրների և տարհանման միջոցների բացակայության պատճառով փրկարարները դեռ չեն կարողացել բոլորին օգնություն ցույց տալ և գնահատել վնասի չափերը։










