Ֆրանսիայում անկենդան են գտել Աբրամովիչի նախկին փաստաբանին. ոստիկանները դիտարկում են նաև ինքնասպանության վարկածը

00:29 • 18.03.13

Ամենահայտնի ֆրանսիացի իրավաբաններից մեկը՝ Օլիվիե Մետցները, մահացած է հայտնաբերվել Բրետանիում իրեն պատկանող կղզու մոտակայքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


63-ամյա Մետցները հայտնի էր նրանով, որ սկանդալային գործընթացների ժամանակ պաշտպանել է բազմաթիվ հայտնի մարդկանց շահերը:


Նրա տանը հայտնաբերվել է մահվանից առաջ գրված նամակ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Նրանք չեն բացառում ինքնասպանության վարկածը: