Կանադական բանտից ուղղաթիռի միջոցով կալանավորներ են փախել
Կանադայի Քվեբեկ նահանգում տեղակայված Սենտ-Ջերոմ բանտից երկու կալանավոր փախել է ուղղաթիռի միջոցով. տեղեկացնում է Lenta.ru-ն` Associated Press գործակալության հղումով։
Ավելի ուշ, բանտից 50 կմ հեռավորության վրա, ոստիկանությունը ձերբակալել է 3 մարդու, այդ թվում փախուստի դիմածներից մեկին։
Հայտնաբերվել է նաև ուղղաթիռն ու դրա օդաչուն։ Տղամարդուն ուղարկել են մոտակա հիվանդանոց։ Նրա դերը փախուստի հարցում դեռևս հայտնի չէ։ Ենթադրվում է, որ օդաչուին կհարցաքննեն առաջիկա ժամերին։
Մոտ մեկ ամիս առաջ Սենտ Ջերոմում, որտեղ ավելի քան 480 բանտարկյալ կա, անկարգություններ էին տեղի ունեցել։










