Հունգարիայում Իսրայելի դեսպանը դեմ է հանդես եկել «հակասեմական» մրցանակ հանձնելուն
Հունգարիայում Իսրայելի դեսպան Իլան Մորը երկրի կառավարությանը կոչ է արել հեղինակավոր լրագրողական մրցանակը չտալ հեռուստահաղորդավար Ֆերենս Սանիսլոյին, ով հայտնի է հրեաների և գնչուների նկատմամբ ունեցած իր թշնամական վերաբերմունքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սանիսլոն նախկինում գնչուներին համեմատում էր կապիկների հետ և առաջարկում էր «Իսրայելը մաքրել հրեաներից»:
Մորը լրագրողի խոսքերն անվանել է «նոր հակասեմականության» դասական դրսևորում:
Մարդկային ռեսուրսների նախարար Զոլտան Բալոգը ներողություն էր խնդրել մրցանակը Սանիսլոյին շնորհելու համար, սակայն հայտարարել էր, որ անհնար է այդ որոշումը չեղյալ հայտարարել:
10-ից ավել մրցանակակիրներ որպես բողոքի նշան վերադարձրել էին իրենց մրցանակները:










