Արքայազն Ուիլյամը ցանկանում է դուստր ունենալ, իսկ կինը՝ որդի
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ դքսուհի Քեյթը, ով հղիության 5-րդ ամսում է գտնվում, ցանկանում է տղա ունենալ, իսկ նրա ամուսինը դուստր է ցանկանում։
Ինչպես տեղեկացնում է SkyNews-ը, Քեյթն այդ մասին պատմել է Իռլանդիայի գվարդիայի 1-ին գումարտակ կատարած այցի ընթացքում։
Ուիլյամն ու Քեյթը, 1901թ.-ից ի վեր առկա ավանդույթի համաձայն, երեկ այցելել են իռլանդացի զինծառայողներին՝ նրանց հետ Սբ Պատրիկի տոնը նշելու համար։
Զինծառայող Լի Ուիլերը լրագրողներին պատմել է իր ու Քեյթի խոսակցության մասին։ «Իհարկե, մենք խոսեցինք երեխայի մասին։ Ես հարցրեցի, թե արդյոք գիտե՞ն՝ երեխան տղա՞ է, թե՞ աղջիկ։ Նա պատասխանեց, որ դեռ չգիտեն։ Նա ասաց, որ ինքը կցանկանար տղա ունենալ, իսկ Ուիլյամն աղջիկ է ուզում»,-ասել է նա։
Քեյթի և Ուիլյամի երեխան՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռնիկը, ժամանակի ընթացքում կդառնա թագավոր կամ թագուհի։
Ամսվա սկզբին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Քեյթն ու Ուիլյամն աղջիկ են ունենալու։










