Նոր Martini-ն ռուս կանանց չի վաճառվի
Ռուսական շուկայում ընթացիկ տարվա ապրիլի 10-ից կհայտնվի նոր Martini Spirito-ն, որը, սակայն, հասանելի կլինի միայն տղամարդկանց համար, իսկ կանանց դեպքում դրա վաճառքը կարգելվի։
Ինչպես հայտնում է Известия-ն, «Բակարդի Ռուս» («Бакарди Рус») ընկերությունը պայմանագիր է կնքել Ռուսաստանի 120 բարերի և սրճարանների հետ, համաձայն որի՝ նոր խմիչքը կանանց չի վաճառվի։
Martini–ի արտադրողները վստահ են, որ իրենց սահմանած արգելքի շնորհիվ բարերում կփոխվի ծանոթությունների ավանդական ձևը, երբ տղամարդիկ ստիպված են լինում անել առաջին քայլը։ Այսուհետ կանայք կխնդրեն տղամարդկանց իրենց Martini հյուրասիրել։
Martini Spirito-ն, ի տարբերություն ավանդական Martini-ի, ավելի դառն է, իսկ դրա թնդությունը կազմում է 33 աստիճան։










