Երևանի բնակիչը Odnoklassniki.ru–ում ծանոթացել է լոռեցի անչափահաս աղջկա հետ, առևանգել նրան
Ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդումն անդրադառնում է անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցած դեպքին, երբ Երևանի բնակիչ Յ.Գ–ն Odnoklassniki.ru սոցցանցում ծանոթացել է Լոռու մարզի գյուղերից մեկի անչափահաս մի աղջկա հետ, մեկնել նրանց գյուղ, նրան խաբեությամբ տանից դուրս հանել բռնություն է գործադրել նրա նկատմամբ և առևանգելով նրան տեղափոխել Երևան, որտեղ էլ պահել աղջկան։
2013թ. հունվարի 12-ին Յ.Գ.–ն հայտնաբերվել է Երևանում և բերման ենթարկվել։ Կատարվում է քննությունը։ Մյուս մանրամասները տեսանյութում։










