Ֆլորիդայում ինքնասպան եղած ուսանողի սենյակում պայթուցիկներ են հայտնաբերվել. կատարվում է համալսարանի տարհանում
ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում գտնվող Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի ճամբարում ինքնասպան եղած ուսանող է հայտնաբերվել, իսկ նրա սենյակում՝ իմպրովիզ պատրաստված պայթուցիկ սարքեր։ Իրավապահները սկսել են հետաքննել կատարվածը, հայտնում է Russia Today-ը:
Դրանից հետո 500-ից ավելի ուսանողներ են տարհանվել: Այսօր այդ համալսարանում դասեր չեն լինի:
Համալսարանից հայտնել են, որ ուսանողին գտել են հանրակացարանի ննջասենյակներից մեկում՝ հրազենային վնասվածքով:
Այժմ դեպքի վայրում աշխատում է Հետաքննությունների դաշնային բյուրոն:










