Լիճքում 17-ամյա բնակչուհին թունավորվել է շմոլ գազից

10:08 • 18.03.13

Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում այսօր՝ ժամը 00.05-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Լիճք գյուղի 17-ամյա մի բնակչուհի:
 

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նա թունավորվել է մարտի 17-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, իրենց տան լոգարանում լողանալու ժամանակ անհայտ պայմաններում առաջացած շմոլ գազից:
 

Կատարվում է հետաքննություն: