Բագրատաշենում բերման է ենթարկվել կեղծ թղթադրամներ պատրաստելու մեջ կասկածվող ՌԴ քաղաքացի

09:49 • 18.03.13

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 17-ին՝ ժամը 23.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1987 թ. ծնված Կարեն Խ.-ն։

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ նա ս/թ փետրվարի 1-ից Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ թղթադրամներ պատրաստելու մեղադրանքով: