Երևանի Վանթյան փողոցում վրաերթի են ենթարկել 74-ամյա տղամարդու
«ԳԱԶ-5205» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը մարտի 17-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Երևանի Վանթյան փողոցի թիվ 61 հասցեում գործող «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու և պատճառել մարմնական վնասվածքներ։
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վարորդը օգնել է տուժածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










