Թուրքիայում ամերիկուհի լուսանկարչին սպանած անձը հայտնաբերվել է Հալեպում՝ Սիրիայի ընդդիմության միջոցով
Թուրքիայում բացահայտվել է ամերիկուհի լուսանկարիչ Սիերայի սպանությունը, տեղեկացնում է Milliyet-ը։
Կասկածյալը հայտնաբերվել է Հալեպում՝ Սիրիայի ընդդիմադիր խմբերից մեկի միջոցով։
Զիյա Թանսելին պատմել է, որ սպանությունն իրականացրել է թմրանյութի ազդեցության տակ, սակայն ավելի ուշ գիտակցել է կատարվածն ու փախել հայրենի Քարաբյուք, ապա Հաթայ, որտեղից էլ սիրիացի ծանոթների հետ հատել է սիրիական սահմանը։
Նա արդեն խոստովանել է հանցանքը։
Թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները, Հալեպում նրա գտնվելու վայրը պարզելով, որպես զինյալ ընդդիմության ներկայացուցիչ հասել են Հալեպ և ձերբակալել նրան։
Հիշեցնենք, որ Ստամբուլում անհետ կորած ամերիկուհի լուսանկարչի մարմինը հայտնաբերվել էր նրա անհետացումից 12 օր անց։
Ֆաթիհ Սարայբուրնուի պատմական պարիսպների տակ հայտնաբերված 33-ամյա ամերիկուհու դիակի զննությունից պարզ էր դարձել, որ նրան մինչև սպանելը բռնաբարել են։










