Սոմալիի նախագահի պալատի մոտ պայթյուն է որոտացել. կան զոհեր

15:36 • 18.03.13

Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել Սոմալիի նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Reuters-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում՝ պայթել է ավտոմեքենա։ Պայթյունի հետևանքով վնասներ են հասցվել մերձակա թեյարաններին և միկրոավտոբուսին: