Իսրայելն ազատ է արձակել հացադուլ անող պաղեստինցի բանտարկյալին

18:25 • 18.03.13

Իսրայելը բանտից ազատ է արձակել 200 օր շարունակ հացադուլ անող պաղեստինցի Այման ալ-Շարաունեին, հայտնում է РИА Новости-ն:

 

Ալ-Շարաունեն Գազայի հատված է ուղարկվել, որտեղ նրան դիմավորել են տասնյակ մարդիկ, իսկ անկլավի իշխանությունները նրան հերոս են անվանել: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Ալ-Շարաունեն ազատ է արձակվել 10 տարի Գազայում աքսորի մեջ անցկացնելու պայմանով:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ նրա և նրա 3 հայրենակիցների հացադուլը պաղեստինյան ցույցերի գլխավոր կատալիզատորներից էր դարձել, որոնք վերջին շաբաթներին բազմիցս բախումների պատճառ էին դարձել Արևմտյան Ափում:

 

53-ամյա Ալ-Շարաունեն 2011-ին 140 օր հացադուլ էր արել, ապա ընդհատել և վերսկսել 2013-ի հունվարին: