Սիրիայի ընդդիմությունը հանդիպել է Ստամբուլում՝ վարչապետ ընտրելու նպատակով

16:19 • 18.03.13

Ստամբուլում այսօր մեկնարկել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի կոալիցիայի հրավիրած հավաքը, որի գլխավոր նպատակն է վարչապետի ընտրությունը, հայտնում է Al Arabiya-ն։

 

Կայքի ունեցած տվյալների համաձայն՝ վարչապետի պաշտոնի համար կա 12 թեկնածու, որոնց մեծ մասն արտաքսման մեջ գտնվող տեխնոկրատներ են։ Կոալիցիայի անդամները նախազգուշացրել են, որ երևէ երաշխիք չկա, որ այս հանդիպման ընթացքում իրենց կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ և վարչապետ  ընտրել։

 

Ընտրվելիք վարչապետի առաջնային գործն է լինելու Սիրիայում անցումային կառավարություն ձևավորելը։ Դա տեղի ունենալու դեպքում ընդդիմության և կառավարության միջև բանակցելու հավանականությունը կտրուկ կնվազի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2 տարի տևող սիրիական հակամարտության հետևանքով ավելի քան 70 հազար մարդ է զոհվել։