Ի՞նչ արդյունք պիտի տա ստվերային կառավարությունը, եթե ռեսուրս չունի. Տիգրան Կարապետյան

13:21 • 18.03.13

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին զարմացնում են Ազատության հրապարակում ստվերային կառավարություն ձևավորելու փորձերը, և ինքը չի հասկանում, թե ինչ արդյունք պիտի տա ստվերային կառավարությունը, եթե այն ռեսուրս չունի։


«Կապրենք կտեսնենք»,– այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց նա և ավելացրեց. «Ստվերային կառավարությունը ձևավորվում է, եթե ռեսուրս չունի, ի՞նչ արդյունք պիտի տա»։


Տիգրան Կարապետյանը նաև նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «հապաղելը և որոշ քայլերը» թուլացրեցին նրա ռեսուրսը, այսինքն` ժողովրդի նախկին ոգևորությունը չկա, իսկ հրապարակը կամաց-կամաց դատարկվում է, այնինչ, ըստ Տիգրան Կարապետյանի, պետք էր կոշտ դիրքորոշում ունենալ այս հարցում:


«Բախումներ չեմ ուզում, ուզում եմ երկու անջրպետ լինի անպայմանորեն, թե չէ, հանդիպենք, հետո էլ չհանդիպենք։ Ո՞ւմ հետ հանդիպեն, հանդիպելու բա՞ն են, որ հանդիպես»,– ասաց նա:


«Ինձ դուր չեկավ, որ Դաշնակցությունը կանգնեց իր կողքին, գուցե, հենց դա է (պատճառը –Tert.am), որ ժողովուրդը պակասեց»,- ասաց նա և ավելացրեց, որ ամեն դեպքում ամեն ինչ այսօր «ժողովրդից է կախված»: