Ուլան Ուդեում մահացած է հայտնաբերվել «Միսս Բուրյաթիան»
Ուլան Ուդեում մահացած է հայտնաբերվել գեղեցկության մրցույթի հաղթող Վիկտորյա Լիգդենովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
22-ամյա աղջկա դին հայտնաբերվել է մարտի 15-ին՝ իր տանը, որտեղ նա ապրում էր քրոջ և հոր հետ։ Ինչպես հայտնել են գործակալության զրուցակիցները, մարտի 15-ի առավոտյան Լիգդենովան միայնակ է եղել տանը, ժամը 11.00-ի սահմաններում նրա հայրը զանգահարել է դստերը, սակայն աղջիկը չի պատասխանել։ Տղամարդը տուն վերադառնալով՝ մահացած է հայտնաբերել դստերը։
Դատաբժշկական նախնական փորձաքննությանը չի հաջողվել պարզել գեղեցկուհու մահվան պատճառը։ Մոտ ժամանակներս կանցկացվեն ընդլայնված փորձաքննություններ։ Դրանց արդյունքների հիման վրա կորոշվի քրեական գործ հարուցելու հարցը։
Վիկտորյա Լիգդենովան 2008թ.-ին դարձել է «Բուրյաթիայի գեղեցկուհի» տիտղոսակիր։ 2009-ին նա զբաղեցրել է «Ռուսաստանի գեղեցկուհի» մրցույթի 3-րդ հորիզոնականը։










