ԱՄՆ-ում զույգն ուղևորվել է բանկ կողոպտելու՝ տանելով նաև երեխաներին

21:04 • 18.03.13

ԱՄՆ-ում ընտանեկան զույգը մեկնել էր բանկ թալանելու՝ իրենց հետ վերցնելով 2 փոքր երեխաներին, գրում է Корреспондент.net-ը՝ հղում կատարելով AP-ին:


Ըստ գործակալության տվյալների, երբ երեխաների մայրը բանկից դուրս էր բերում փողերը, նրանց հայրը երեխաների հետ մնացել էր հաստատության մոտ կայանված մեքենայում:


Գողությունը նկարահանվել էր տեսախցիկների կողմից: Կինը մոտեցել էր դրամարկղին և փոխանցել էր նամակ, որում պահանջում էր առանց աղմուկ բարձրացնելու նրան տալ գումարը: Բանկի աշխատողից ստանալով մոտ 1000 դոլար, կինը դուրս է եկել բանկից և նստել է մեքենա, որից հետո ընտանիքը անհետացել է դեպքի վայրից:


Շուտով ոստիկանները հայտնաբերել են գողերի մեքենան, որում գտնվում էր ողջ ընտանիքը:


Ոստիկանների հետ զրույցում 27-ամյա ամուսինը և կինը խոստովանել էին, որ վաղուց էին ծրագրել հարձակումը: Հանցագործություն կատարել նրանց ստիպել էին ծանր ֆինանսական պայմանները:


Ամուսնական զույգը ձերբակալվել է: