Վայոց ձորում երեխան ընկել է գետը, մահացել՝ հիվանդանոցում

14:06 • 18.03.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 13։05-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում երեխան ընկել է դպրոցի մոտով հոսող առուն:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:


Տեղի ուժերով 2009թ.-ին ծնված Ա. Գալստյանին դուրս են բերել առվից և տեղափոխել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել է: