Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը

09:42 • 19.03.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 04.45-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մեքենա է ընկել ձորը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ին կողաշրջվել է Ս. Այվազյանին պատկանող «Միցուբիշի» մակնիշի 33 LV 119 պետհամարանիշով ավտոմեքենան:
Տուժածներ չկան: Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: