Ավստրալիայի ափերին է մոտեցել ավելի քան 100 շնաձուկ
Ավստրալիայի ափերի մոտ՝ Պերտ քաղաքի շրջանում, փրկարարներն այսօր նկատել են ավելի քան 100 շնաձուկ, հայտնում է Корреспондент-ը։
Ինչպես հայտնում են ավստրալական Surf Life Saving WA փրկարարական ծառայության աշխատակիցները, շնաձկներին տեսել են ուղղաթիռից՝ ափից 600 մ հեռավորության վրա։
Դեռևս հայտնի չէ, թե որ տեսակին են պատկանում շնաձկները։
Պերտում փակ են լողափերը։ Փրկարարները բնակիչներին զգուշացրել են վտանգի մասին և խորհուրդ են տվել չմտնել ջուրը։










