Բուլղարիայում նախկին սպան սպանել է 3 գնչուների և ինքնասպան եղել
Բուլղարական բանակի նախկին սպան սպանել է գնչուական ընտանիքի 3 անդամների, որոնք ապրում էին հարևանությամբ, որից հետո ինքնասպան է եղել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընտանիքի ևս մեկ անդամը վիրավորվել է: Բոլոր զոհերը 30 տարեկանից մեծ էին: 6 երեխաները միջադեպի արդյունքում չեն տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել Սոֆիայի ծայրամասերից մեկում: Կրակողի նպատակները դեռևս հայտնի չեն:
Բուլղարիայում բնակվում է շուրջ 700.000 գնչու, որոնք հաճախակի ենթարկվում են խտրականությունների:










