ՌԴ արտգործնախարարությունը դատապարտել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը

18:46 • 19.03.13

Պաշտոնական Մոսկվան վստահ է, որ Հալեպում քիմիական զենքի կիրառումը սիրիացի ապստամբների կողմից կվատացնի իրավիճակն արաբական այդ պետությունում:

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին ասված է  ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

 

«Համաձայն Դամասկոսից ստացված տեղեկության՝ այսօր վաղ առավոտյան Հալեպ նահանգում ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման դեպք է արձանագրվել։ Պայթյունի հետևանքով զոհվել է 16, տուժել մոտ 100 մարդ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
 

Գերատեսչությունից հայտնել են, որ տեղի ունեցածը չափազանց վտանգավոր զարգացում են համարում։
 

ՌԴ արտգործնախարարությունը հերթական անգամ կոչ է արել բոլոր առողջ մտածող կողմերին հրաժարվել բռնությունից և իրական քայլեր ձեռնարկել՝ բանակցային սեղանի շուրջ նստելու համար։


Հիշեցնենք, որ այսօր պաշտոնական Դամասկոսը հայտարարել էր, որ զինյալները քիմիական զենք են կիրառել, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ։